Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ կրել է իշխանուհի Դիանայի խույրը

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ կրել է իշխանուհի Դիանայի խույրը
09.12.2015 | 23:16

Քեմբրիջի դքսուհի Քեթրինն առաջին անգամ կրել է իշխանուհիԴիանայի հայտնի խույրը, տեղեկացնում է Daily Express-ը: Արքայազնի կինը խույրով Բուքինգեմյան պալատում մասնակցել է դիվանագիտական ընդունելությանը Եղիսաբեթ II թագուհու և արքայական ընտանիքի անդամների հետ: Երեկոյին 1,5 հազար հյուր է ներկա եղել: 1913-ին ստեղծված «Սիրո հանգույցներ» անունով քեմբրիջյան խույրը Եղիսաբեթ II թագուհին ժառանգել է տատիկից` Մարիա թագուհուց: 1981-ին Եղիսաբեթ II-ը զարդը նվիրել էր իշխանուհի Դիանային` արքայազն Չառլզի հետ ամուսնությունից հետո: Դիանան առաջին անգամ «Սիրո հանգույցները» կրել է 1981-ի նոյեմբերին խորհրդարանի բացման արարողությանը: Հետագայում իշխանուհին Բրիտանիայում և արտասահմանում տարբեր միջոցառումներին բազմիցս ներկայացել է հայտնի խույրով: Չառլզից բաժանվելուց հետո Դիանան խույրը թագուհուն էր վերադարձրել:

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ